HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

378 մլն դրամ՝ գյուղոլորտում ներդրվող ծրագրերին

Հայաստանում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսա­վորման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար կառավարությունն այսօրվա նիստին Գյուղատնտեսության նախարարությանը մոտ 378 մլն դրամ հատկացրեց։

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ այս տարի վերամշակվել և կառավարության հաստատմանն են ներկայացվել այս և գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրերը:

Սակայն դրանց ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները չեն համապատասխանում 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշներին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականի պետական բյուջեում իրականացնել փոփոխություններ և Գյուղատնտեսության նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter