HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7.4 մլրդ դրամ՝ ճանապարհային ցանցի բարելավման համար

Կառավարությունը 7 միլիարդ 400 միլիոն դրամ հատկացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ ճանապարհային ցանցի բարելավման համար։ Դրանից 2 միլիարդ 554 միլիոն դրամ կտրամադրվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը, 4 միլիարդ 845 միլիոն դրամ՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններին։

Ժամանակի սղությունը հաշվի առնելով՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին առաջարկվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2 միլիարդ 554 միլիոն դրամի սահմաններում հիմնանորոգվող օբյեկտների ցանկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter