HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժը կորցրած ճանաչվեց «Գյումրու պետական բժշկական քոլեջ»-ին շինությունների հատկացման որոշումը

Կառավարությունը 2017թ.-ին որոշեց Գյումրու Գորկու 3 հասցեում գտնվող շենք- շինությունները հետ վերցնել «Գյումրու պետական բժշկական քոլեջ»-ից և փոխարենը՝ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն»-ի վերակազմակերպման արդյունքում ազատված տարածքը։ Քոլեջի գործունեությունը նախատեսվում էր տեղափոխել այնտեղ՝ Գյումրու Մանուշյան փող. 8 հասցե։

Սակայն քոլեջին ամրացվող այդ շենք-շինությունների հիմնանորոգման և վերակառուցման, գույքի տեղափոխման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բացակայել են՝ անհնար դարձնելով կազմակերպության տեղափոխման և դասապրոցեսի բնականոն կազմակերպումը։ Այդ իսկ պատճառով, Կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2018թ. հունիսին դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտե՝ խնդրելով ուժը կորցրած ճանաչել քոլեջին փոխանցվելիք տարածքի որոշումը։

Քննարկման արդյունքում որոշվել է Գյումրու պետական բժշկական քոլեջին ամրացվող այդ շենքերի հիմնանորոգման և վերակառուցման կամ քոլեջի տեղափոխման համար ավելի հարմար տարածք հատկացնելու հարցերը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter