HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապատանեկան մարզադպրոցները հաշվապահական հաշվառման համար համակարգիչներ ստացան

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Սահմանադրական դատարանին ամրացված համակարգիչները հետ վերցնել և փոխանցել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մի շարք մանկապատանեկան մարզադպրոցների։

Դրանք կտրամադրվեն 24 մանկապատանեկան մարզադպրոցների, որոնք պարտավոր են հաշվապահական հաշվառումն իրականացնել «ՀԾ հաշվապահ հանրային հատված» ծրագրով, սակայն չունեն անհրաժեշտ համակարգիչներ։

Մասնավորապես՝ համակարգիչներ կստանան հեծանվային սպորտի, թիավարության մարզաձևերի, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի, Արմավիրի մենապայքարային մարզաձևերի, Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային, Գյումրու ծանրամարտի և մանկապատանեկան համալիր և սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցները, Հրազդանի մականախաղի և շախմատի, Սպիտակի մանկապատանեկան և Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոցները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter