
Մաքսային արտոնություն՝ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությանը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ ազատվելով ներմուծման մաքսատուրքից։ Այս որոշումն այսօրվա նիստին հաստատեց կառավարությունը։ Ընկերությունը գործադիրից մաքսատուրքի ազատման 34 մլն դրամի արտոնություն ստացավ։
«Ջերմուկ գրուպ»-ը պատրաստվում է Շվեդիայից և Գերմանիայից ներմուծել 363 մլն դրամ արժողությամբ ապրանք, որոնք օգտագործվելու է ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը կառավարությանը հայտնել է, որ արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 756 մլն դրամ, որից 30 մլն դրամը կիրացվի Հայաստանի տարածքում, 696 մլն-ը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, իսկ 30 մլն-ը` երրորդ երկրների տարածքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել