HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։

Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների և հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, գործարար շրջանակների ներգրավումը, որոնք համագործակցության առավել մեծ հեռանկար և ներուժ են պարունակում։

Դեսպան Սագանելիձեն Վրաստանում տեղի ունենալիք տնտեսական որոշ միջոցառումների վերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները և արտոնյալ ռեժիմներից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհները։​

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter