HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել Արյունաբանական կենտրոնին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

  1. Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ
  2. Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ
  3. Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ
  4. Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ
  5. Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ
  6. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ
  7. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ

Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter