HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուշեղ Մխոյանի դպրոցի տարածքը կընդլայնվի չգործող զինվորական կոմիսարիատի հաշվին

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պաշտպանության նախարարությանն ամրացված և օպտիմալացման արդյունքում այլևս չգործող զինվորական կոմիսարիատի տարածքից 2000 քմ տարածք հատկացնել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցին:

Դրա հաշվին գործադիրը պատրաստվում է ընդլայնել դպրոցին հատկացվող տարածքը։

Կատարված փորձաքննության եզրակացությամբ՝ դպրոցի ներկայիս շենքը ամրացման ենթակա չէ, և նախատեսվում է կառուցել նոր դպրոց՝ 648 աշակերտի համար: «Սակայն, գործող քաղաքաշինական նորմերի համաձայն, առկա տարածքը չի բավարարում այդ ցուցանիշներին և ծրագրի փորձագետների կողմից տեղում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ տարածքը հնարավոր է ընդլայնել հարևանությամբ գտնվող, օպտիմալացման արդյունքում այլևս չգործող զինվորական կոմիսարիատի տարածքի հաշվին»,- կառավարությանը հայտնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Հիշեցնենք, որ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել առաջնահերթ կարգով հանրապետության սեյսմիկ անվտանգության տեսանկյունից առավել վտանգավոր 46 դպրոցների ամրացման կամ նորի կառուցման աշխատանքներ։

 

Լուսանկարը՝ Մուշեղ Մխոյանի անվան դպրոցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter