HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը չինական ընկերությանը հող օտարեց՝ հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան կառուցելու համար

Կառավարությունը չինական «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով 2.71 հեկտար հողամաս օտարեց Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում։ Նման առաջարկ ներկայացրել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

Ընկերությունն այդ հողամասերը կարող է օգտագործել բացառապես որպես հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան կառուցելու նպատակով: Ընկերությունը կառավարությանը խոստացել է կատարել շուրջ 5 մլն դոլարի ներդրում։

«Նյու Իդա» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Հանրապետության 3 քաղաքացիների կողմից։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հաղորդմամբ՝ ապագայում նախատեսվում է, որ այս ծրագիրը ներդրումներ է բերելու Չինաստանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հայտնեց, որ ներդրումային այս ծրագրին առաջին անգամ ծանոթացել է նախորդ տարի։ Սակայն ծրագրի կատարման համար կար խոչընդոտ․ ընկերությունը ներդրումային ծրագիրը սկսելու համար հարմար հողամաս չէր գտնում։ «Այդտեղ էլ բախվեցինք հողամասների կտրտվածության հետ կապված խնդրին։ Տեղ կար, որտեղ կարողանում էին հողամասեր գտնել, բայց այդ հողամասերն ամբողջացնելու խնդիր կար, որովհետև սեփականատերերից մեկը հրաժարվում էր վաճառել կամ շատ մեծ գին էր առաջարկում։ Դրա համար այս ներդրումային ծրագիրը այս պատճառով բավականին հետաձգվեց և ուրախ եմ, որ վերջապես ամբողջական հողակտոր է գտնվել, որը կարող ենք տրամադրել այդ ներդրումային ծրագրի համար»։

Նախարարը տեղեկացրեց, որ ընկերությունը, նշվածից բացի, 1․3 հա հողակտոր էլ ձեռք է բերել մասնավորից և իր ներդրումային ծրագիրը պատրաստվում է իրականացնել 4 հա հողակտորի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter