Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Երեկ՝ մայիսի 22-ին, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ջիբութիի Հանրապետության (Republic of Djibouti) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Մոհամեդ Սիադ Դուալեն (Mohamed Siad Doualeh) անդրադարձել են երկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև գործընկերության ընդլայնմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել