HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ. «Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը»

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը:

Ինչպես նշված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ, նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված քաղաքական և իրավական գնահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփուխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Այս կապակցությամբ Հանրապետականը արժևորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարական կազմակերպությունների ու գործիչների և միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքների առնչությամբ:

Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից և հնարավորություններից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter