HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 1-ից զինծառայողների վարձատրությունը կբարձրանա՝ միջինը 10 տոկոսով

Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվել է բարձրացնել զինծառայողների վարձատրությունը:

Զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև հավելում՝ պաշտոնական պարտականություննների կատարման համար, որի արդյունքում զինծառայողներրի դրամական ապահովության չափերը կբարձրանան միջինը 10 տոկոսով: «Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագրային շարքայինը», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Անդադառնալով ընդունված որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքն այն մասին է, որ մենք հունիսի 1-ից պետք է բարձրացնենք զինվորականների աշխատավարձը և հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողները և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է: Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում տոկոսային հարաբերությամբ, քան բարձրագույն սպայական կազմի և Զինված ուժերի ղեկավարության: Սա շատ կարևոր արձանագրում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter