HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակամարտությունների ֆրանսահայ փորձագետ Ժերար Շալյանը դասախոսություն է կարդացել ԱԳՆ-ում

Մայիսի 23-ին ԱԳՆ աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։

ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ հյուրին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը` շեշտելով Ժերար Շալյանի՝ որպես աշխարհաքաղաքականության և հակամարտությունների հեղինակավոր փորձագետի հարուստ փորձը և համբավը։

Բանախոսը մանրամասն ներկայացրեց Արևմուտքի ներգրավվածությունն անկանոն պատերազմներում՝ Վիետնամում ԱՄՆ-ի միջամտությունից մինչև մերօրյա մարտահրավերները Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Հակամարտությունների վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի և բազում հոդվածների հեղինակը ներկայացրեց այն գործոնները, որոնց պատճառով, ըստ նրա, նախկինում հաղթանակի հասնելու բանաձևերն այսօր վերածվել են ձախողման փորձերի։

Հարցուպատասխանից հետո հյուրը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ դպրոցի գործունեությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter