HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության նախնական տվյալներով՝ Ախուրյանի բնակիչը սպանել է քրոջը, ապա հարձակվել քրոջ որդու վրա

Մայիսի 24-ին՝ ժամը 6:25-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է հետևյալը։

Նախնական տվյալներով՝ Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է, ինչի արդյունքում դանակվող հարձակվածը տղամարդը հեռացել է։

Ըստ հաղորդագրության՝ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց տան նկուղում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դին։ Նա ինքնասպանություն է գործել՝ առաստաղից կախվելով։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ 

Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter