
Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԲԴԽ հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը 1996 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ 2018թ. մարտի 5-ին ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Գագիկ Հարությունյանի լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել