
«Լուսացույցի տակ մոտեցել և ասում են՝ խնդիրը լուծեք». վարչապետը՝ «Գուդվին»-ի աշխատակիցներին
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մայիսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «Գուդվին» ընկերության աշխատակիցներին, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել: Բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչները դեմ են բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագծին, որը երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և մտավ ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Նիկոլ Փաշինյանը իմանալով, թե ինչի համար են մարդիկ հավաքվել կառավարության շենքի դիմաց, հիշեցրեց, որ երբ ինքը ԱԺ պատգամավոր էր, իր մեքնենան լուսացույցի տակ կանգնած է եղել, և մարդիկ մոտեցել, պահանջել են բուքմեյքերական գրասենյակների խնդիրը լուծել:
«Դուք էլ մտեք օնլայն տիրույթ: Կանայք համատարած բողոքում են: Ասում են՝ աշխատավարձը ստանում են, թողնում ընդեղ, գնում են: Կապանում ես որ դա տեսա, սարսափելի էր, տեղ չկար, որ մարդն անցի, գնա տուն: Ինչի՞ է Կապանում շատ»,- դիմելով հավաքվածներին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ակցիայի մասնակիցներն առաջարկեցին խումբ ստեղծել և հանդիպել վարչապետի հետ՝ խնդրի այլ լուծում գտնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան առաջարկեց, որ ակցիայի մասնակիցներն ուղարկեն իրենց գրավոր առաջարկները, և խոստացավ անձամբ կարդալ դա, և եթե լավ լուծում առաջարկվի, ապա կընդունվի:
Մեկնաբանել