ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն Վրաստանում
Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:
Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել