HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:

Ինչպես հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քառօրյա դասընթացի շրջանակում ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների և անձանց հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:

Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter