HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատական համակարգի գործունեության գնահատման հարցին՝ փոխնախարարը հիշեցրեց CEPEJ-ի զեկույցը

Խորհրդարանում շարունակվում են «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումները։ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց` արդյոք դատական համակարգի գնահատման գործընթաց իրականացվե՞լ է, թե ոչ։

Փոխնախարար Վարդապետյանն արձագանքեց, որ 2016-2017 թվականներին Եվրոպայի խորհրդի CEPEJ (արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով, ֆրանսերեն՝ Commission européenne pour l'efficacité de la justice, հեղ.) մարմինը իր չափանիշների հիման վրա իրականացրել է դատական համակարգի գործունեության գնահատում։

«Մեթոդաբանությունը հստակ է և արտացոլում է դատարաններից օգտվողների վերաբերմունքը դատական իշխանության կողմից մատուցվող հանրային ծառայության վրա, այդ արդյունքները հրապարակային են։ Բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք վեր են հանվել դատարանների կողմից արդարադատություն իրականացնելու գործընթացում՝ դատարաններից օգտվողների տեսանկյունից, զեկույցում արտացոլվել է»,- ասաց փոխնախարարը։

Վարդապետյանի խոսքով՝ զեկույցում արտացոլվել են նաև ինստիտուցիոնալ ռեֆորմների շրջանակները։

«Այն բոլոր փոփոխությունները, որոնք ցանկալի է իրականացնել, որպեսզի համակարգը սկսի մաքսիմալ արդյունավետ աշխատել, անցումային արդարադատության տեսանկյունիցCEPEJ-ի գնահատում իհարկե չէր կարող իրականացվել»,- ասաց փոխնախարարը։

Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ անցումային արդարադատությունն ինքնուրույն ինստիտուտ չէ, գործիքների ու մեխանիզմների ամբողջություն է։

«Այն գալիս է օգնելու ու չի գալիս ինքնուրույն ավտոնոմ աշխատելու, և այս առումով որևէ գնահատում հնարավոր չէ իրականացնել, եթե անցումային արդարադատության շրջանակներում ենք ուզում իրականացնել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter