HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչ տեսակի գնահատում է վեթինգը, և ինչ չափանիշներով պետք է ընտրվեն գնահատողները

Խորհրդարանում շարունակվում են «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումները։

Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանն արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե վեթինգը ինչ տեսակի գնահատում է ենթադրում՝ գույքի, մասնագիտական գիտելիքների, միգուցե` բարոյական չափանիշների, և ինչ չափանիշներով պետք է ընտրվեն գնահատողները։

Դատավորը հետաքրքրվեց նաև, թե ինչպես պետք է ապահովվի նույն դատավորների արդար դատաքննության իրավունքը։

«Արդյոք նրանց բողոքները պե՞տք է քննի նույն դատական համակարգի մեկ այլ դատավոր, թե այլ մարմին պետք է ստեղծվի»,- հարցրեց Զարիկյանը։

«Անկեղծ ասած, հենց վարչական դատարանի տրամաբանության մեջ էին ձեր հարցադրումները»,- արձագանքեց փոխնախարարը, ապա շարունակեց.

«Որովհետև բողոքարկման իրավունքը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատերում դիտարկվում է հենց վարչական արդարադատության շրջանակներում։ Վեթինգի գործընթացի բողոքարկման տարրը՝ մարմինը, որտեղ պետք է հանրային ծառայողը վեթինգի ենթարկվի, և ունի արդար դատաքնննության երաշխիք, դա հենց վարչական դատարանն է, որտեղ հակառակ կողմը պետությունն է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ որևէ այլ հաջողված փորձի մասին կդժվարանա խոսել։

Խոսելով այն մասին, թե ինչ չափանիշներով է իրականացվում վեթինգը, փոխնախարարն ասաց.

«Այն չի իրականացվում ընդհանրապես, այլ իրականացվում է ստուգելու հանրային պաշտոն զբաղեցողնի integrity-ն: Եթե կարելի է, կարող եք թարգմանել որպես բարեվարքություն։ Այն հետևյալն է՝ վերաբերմունք մարդու իրավունքներին, մասնագիտական էթիկայի կանոններին և գույքային դրությունը. սա է բարեվարքության հանրային ընկալումը»։

Լուսանկարում՝ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter