HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միջազգային փորձագետ. «Ճիշտ է պահպանել դատարանների անկախությունը ցանկացած գործով»

«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներին ելույթով հանդես եկավ ICT փորձագետ Ռուբեն Կարանզան։

«Անցումային արդարադատության նպատակը չէ մեզ դրախտ բերել, բայց այն կարող է մեզ օգնել դժոխքից դուրս գալ»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում հեղափոխությանը նպաստեցին մինչ այդ տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք ըստ նրա` մի կողմից թեև ճնշվեցին, բայց մյուս կողմից էլ խիզախություն ներշնչեցին քաղաքացիական հասարակությանը։ Կարանզան թվարկեց 2008 թվականի բողոքի ցույցերը, «Էլեկտրիկ Երևանի» ցույցերը և այլն։

«Հայաստանի հիմնական հարցն այն մասին է, թե ինչպես վարվել մարդու իրավունքները ենթադրյալ խախտողների և կոռուպցիայի ենթադրյալ մեղավորների հետ։ Սխալ չէ մտահոգվել այդ իրավախախտների արդար դատաքննության իրավունքների համար, բայց ճիշտ է պահպանել դատարանների անկախությունը ցանկացած գործով, այդ թվում նաև այն գործերով, որոնք վերաբերում են նրանց, ովքեր մեղադրվում են այդ ենթադրյալ մեղադրանքների մեջ, և ամենաշատն են դրանց համար պատասխանատու»,- ասաց զեկուցողը։

Նրա խոսքով՝ այնպիսի հասարակությունում, երբ դատական անկախությունը պատրանք է եղել, որ պետության զավթումն է եղել նորմալ, քաղաքական գործիչները և օլիգարխները երկար ժամանակ անպատժելիություն են վայելել, անգամ նրանք արդար դատաքննության իրավունք ունեն և արժանի են անկախ դատական համակարգին։

Փորձագետը նկատեց՝ անցումային արդարադատությունը նախագծելիս քաղաքականություն մշակողները, քաղհասարկությունը, միջազգային սուբյեկտները պետք է հիշեն նրանց մասին, որոնք երկար ժամանակ ձայն չեն ունեցել Հայաստանում արդարադատության գործընթացներում։

«Հիշեն նրանց ընտանիքների մասին, որոնք սպանվել, մարմնական վնասվածք են ստացել 2008 թ-ին, խոշտանգումից կամ քաղաքական կալանավորումից տուժածներն են, սևազգեստ մայրերն են, որոնք արդարության են ձգտել, թե ինչու են իրենց որդիները ոչ մարտական իրավիճակում սպանվել։ Կամ այն թոշակառուները, որ ցրտի ու սովի պայմաններում են ապրում, այն դեպքում, երբ քաղաքական գործիչները հարստանում են, ուսանողները, որոնք իրենց պայծառ ապագայի հույսն էին կորցրել»,- նշեց Ռուբեն Կարանզան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter