Երևանը կանդամակցի «Եվրոսիթիս» ասոցացիային
Երևանի ավագանին այսօրվա նիստում միաձայն հավանություն է տվել «Եվրոսիթիս» ասոցացիային Երևանի անդամակցության հարցին: «Եվրոսիթիսը» միավորում է եվրոպական ավելի քան 140 խոշոր քաղաք ու համայնք:
Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը նշել է, որ ասոցացիային անդամակցությունը հնարավորություն կտա խթանել համագործակցությունը անդամ քաղաքների միջև, իրականացնել փորձի փոխանակման համատեղ ծրագրեր' տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել