HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը խոստանում է կանխել տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսևորումները

Գործադիրը հավանության է արժանացրել «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի հստակ սահմանման, տեղակայման, օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների կիրառման պահանջով։

Հանրապետության բնակավայրերում, մասնավորապես, Երևանում խոշոր առևտրի օբյեկտների և խոշոր առևտրի իրականացման վայրերի ոչ պլանաչափ կամ սեփական հայեցողությամբ կուտակումների պատճառով դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք, չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը։

Պետական կարգավորման լծակների կիրառմամբ նախատեսվում է կանխել տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսևորումները, ապահովել բնակչության և սպառողների, փոքր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանությունը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս բնագավառում օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, և մենք մեր գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ մշակել ենք օրենքի նախագիծը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter