Կաշառք ստանալու համար բերման է ենթարկվել «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալը
Այսօր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, կաշառք ստանալու համար բռնել ու բերման են ենթարկել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության մայոր Մարեկ Հարությունյանին:
Հարությունյանը դատապարտյալներից մեկին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար նրա հարազատներից պահանջել ու ստացել էր 4 հազար դոլար:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը որոշելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել