HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Կառավարության ղեկավարը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում: Ձեզ համար Հայաստանի Հանրապետությունում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդների երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կառավարական առանձնատանը հյուրընկալվել են, մասնավորապես, Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Արենի, Խաչիկ, Տավուշի մարզի Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն բնակավայրերի միջնակարգ դպրոցների շրջանավարտները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter