HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը

Մայիսի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Վոենտորգ» ԲԸ-ի միջև համագործակցության հուշագիր:

Աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter