HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում` Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող աշխատանքների վերաբերյալ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ իրենք պարզաբանում են տարածել: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք.

 

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը: Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում:

Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով:

Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter