HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Առաջին եռամսյակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արգելափակվել են 2,2 միլիարդ կեղծ հաշիվներ

Այս տարվա առաջին եռամսյակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արգելափակվել են գրանցված ավելի քան 2,2 միլիարդ կեղծ հաշիվներ։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա վերջին եռամսյակում կեղծ հաշիվների թիվը 1,2 միլիարդ էր, իսկ դրան նախորդող եռամսյակում 754 միլիոն էր։

Վերջին եռամսյակում գրանցված 2,2 մլրդ կտրուկ աճը պայմանավորված է եղել նրանով, որ  ավտոմատ համակարգերով արձակումներ են եղել, և  միաժամանակ մեծ թվով հաշիվներ են ստեղծվել։

Միաժամանակ, այդ կեղծ օգտահաշիվները ստեղծվելուն պես դրանք անմիջապես արգելափակվել են րոպեների ընթացքում, այնպես որ այդ թիվը չի ներառվել «Ֆեյսբուք»-ի ընդհանուր օգտատերերի ցանկ, որն այս պահին  2,38 միլիարդ է։

«Ֆեյսբուքը» նաև ավելացրել է իր անվտանգության հարցերով ծախսերը` ավելի լավ կանխելու հետագա հարձակումները, ինչպես նաև ապատեղեկատվության տարածումն այն բանից հետո, երբ ապացուցվեց, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ 2016 ընտրություններին` օգտագործելով այդ սոցիալական ցանցը:

Ներկայում «Ֆեյսբուքն» ունի մոտ երեսուն հազար անվտանգության աշխատակից, որոնցից շատերը բովանդակության մոդերատորներ են և ներգրավված են արհեստական ինտելեկտի և նմանատիպ տեխնոլոգիաների մշակման ծրագրերում, որպեսզի արագորեն ջնջեն այն բովանդակությամբ նյութերը, որոնք խախտում են այդ ցանցի անվտանգության կանոնները:

Վերջերս հայտարարվել էր նաև, որ սոցցանցում ներդրվել է մի համակարգ, որի միջոցով պայքար է ծավալվում անօրինական և արգելված առևտրի դեմ: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մոտ 900 հազար դեղամիջոցների և մոտ 670 հազար հրազենային գործիքների վաճառք է արգելվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter