
Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին մի շարք փաստաթղթեր
Մայիսի 26-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության ?? և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ?? միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես.
«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը,
«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը,
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել