HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ

Լոռու մարզպետի օգնական Գայանե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նշանակվել է մարզպետի տեղակալ: 

«Երբ 8 ամիս առաջ նշանակվեցի Լոռու փոխմարզպետի օգնական ու այդ մասին փոստեցի իմ էջում, իմ լավ ընկեր Тиран Манучарян (Tiran Manucharyan)-ը հրապարակավ բարեմաղթեց՝ հաջորդ շնորհավորանքս լինելու է փոխմարզպետի պաշտոնում: Ծիծաղեցինք, անցանք: 
Երեկվա կատակն այսօր իրականություն է: Մեծ պատիվ է, որ այս շրջափուլում ինձ է վստահվել այս պաշտոնը, բայց և չափազանց մեծ է պատասխանատվության ու պարտավորության գիտակցումը ինձ վստահված աշխատանքը լավագույնս կատարելու համար:
Եվ ես իմ ուժերի ներածին չափով և դեռ ավելին անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ աշխատանքով նպաստեմ
որ Լոռին զարգանա, 
որ Լոռեցին ժպտա, 
որովհետև
ԵՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՎԱՆԱՁՈՐԸ, ԻՄ ԼՈՌԻՆ, ԻՄ ԵՐԿԻՐԸ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter