Ձեռնարկվում են սեյսմիկ ռիսկը նվազեցնելու միջոցներ
Իր երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն այսօր նոր խմբագրությամբ է շարադրել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրերը, հաստատել դրանց ժամանակացույցը։
ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ծրագրերով ներառված միջոցառումների ֆինանսավորման հարցերը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակում։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հստակ և կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատման ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել Երևան քաղաքի շենքերի սեյսմակայունությունը և բնակչության սեյսմիկ պաշտպանվածությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել