HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ժամ է՝ դատավորները արտահերթ դռնփակ ժողով են անցկացնում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավորներն արտահերթ ժողով են անցկացնում, որը հրավիրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Ըստ տեղեկությունների՝ նիստի օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է այն մասին, որ ոչ անաչառ, կոպիտ խախտումներ կատարած դատավորները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն կամ ազատվեն աշխատանքից:

Նիստին մասնակցում է 135 դատավոր: Հայաստանում կա 234 դատավոր, և նկատի ունենալով, որ ժողովին ներկա են ՀՀ դատավորների կեսից ավելին, նիստը նման պայմաններում կարող է շարունակվել: Նիստի մեկնարկին դատավորները որոշել են այն դռնփակ անցկացնել:

Նշենք, որ դատարանում են վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված դատավորներ Դավիթ Բալայանը, Մխիթար Պապոյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter