HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապացությամբ` Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել  հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, Երևանի և բրիտանական քաղաքների միջև մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել. «Համոզված եմ , որ Ձեր և Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվիե,– ասել է քաղաքապետը:

Դեսպան Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվել է Երևանի զարգացման ծրագրերով, առանձնացնելով  իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական և հուշարձանների պահպանության ոլորտներում: Ի պատասխան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է  Երևանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները. «Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երևանի և բրիտանական քաղաքների միջև փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի և կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զարգացմանն ու ընդլայնմանը»,– նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու և կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր: 

Դեսպան Լիչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ավանդը բերելու Երևանի և բրիտանական քաղաքների միջև կապերի հաստատմանը. «Ուրախ եմ, որ մեր տեսակետներն այս առումով համընկնում են և համոզված եմ, որ արդեն շուտով տեսանելի արդյունք կունենանք»,– նշել է դեսպանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter