HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրին բաժին է հասել 17730 շիշ ձեթ

2011թ. Արմավիրի մարզում փաստագրված 5704 ընտանիքից նպաստառու է 4452-ը: Մարզում բնակվում է 39219 կենսաթոշակառու, 1062  փախստական, 263 զոհված ազատամարտիկի ընտանիք: Մարզը օգնության կարգով կառավարությունից ստացել է 17730 շիշ ձեթ, որը բաշխվել է 12378 անապահով ընտանիքի:

Այսօր Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզխորհրդի տարվա առաջին նիստն էր, եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանես եկավ հաշվետվությամբ, որը տեւեց 30 րոպեից ավել:

Ըստ մարզպետի՝ զբաղվածության տարածքային գործակալություններում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված  է եղել աշխատանք փնտրող 3799 մարդ, իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ` 3366-ը: Գրանցված գործազուրկների թիվը կազմում է 3158-ը: Այդ ժամանակահատվածում գործակալություններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից աշխատանքի է տեղավորվել 399 մարդ:

Անցյալ տարի Արմավիրի մարզպետարանում հաշվառվել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Արցախյան պատերազմում զոհված 2 եւ հաշմանդամ դարձած 6 զինծառայողների կամ ազատամարտիկների ընտանիքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter