
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը չհաստատվեց
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը չհաստատվեց։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության ներկայացրեց օրակարգը հաստատելու հարցը, սակայն այն մերժվեց 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
«Օրակարգը չհաստատվեց, շատ լավ, օրակագ չունենք, ընդմիջում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Տեղեկացնենք, որ խորհրդարանում քննարկվում էին ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած նախագծերն օրակարգ ներառելու հարցերը: Քննարկումը մեկ ժամից ավել տևեց, և այդ ընթացքում պատգամավորների մեծ մասը դուրս էր եկել դահլիճից։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրակարգի երկրորդ բաժինն այն հատվածն է, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:
Մեկնաբանել