Նախկին քաղբանտարկյալի բաց նամակը
Ես այս նամակը ուղարկում եմ արտերկրից, քանի որ ստիպված եմ եղել լքել Հայաստանի Հանրապետությունը:
Ես այն մարդն եմ, որ ենթարկվել եմ բռնությունների և’ իշխանությունների, և’ ՀԱԿ-ի կողմից: Երկրից հեռանալը այս պահին ընդհանրապես կապ չունի իշխանությունների հետ, այլ ընդհակառակը, կապ ունի այն կառույցի հետ, որտեղ ինձ կոչում էին քաղբանտարկյալ: Գտնվելով արտերկրում` ինտերնետային կայքերի միջոցով հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Ես ինքս քաղաքական գործիչ չեմ և չեմ էլ պատրաստվում դառնալ, քանի որ վերջին ժամանակներս տեսնում եմ, թե ինչի են ընդունակ որոշ քաղաքական գործիչներ: Նրանք իրենց մի հայտարարությունով փորձում են ցեխ շպրտել այն մարդկանց վրա, ովքեր ժամանակին եղել են իրենց իսկ կողքին և բոլորով միասին ինչ որ ժամանակ ճանապարհ են անցել:
Այդ մարդկանց պահվածքը ինձ կկվի պատմությունն է հիշեցնում, բոլորի վրայից հոտ է գալիս, բայց վերջում պարզվում է, որ իրենց վրայից է գալիս: Առաջին հերթին ազգի դավաճաններն իրենք են, որ 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդին թողեցին քաղաքապետարանի մոտ, գնդակների բերան և փախան մկան պես: Լավ ղեկավարները լինում են ժողովրդի կողքին, իսկ ես լավ գիտեմ, թե մարտի 1-ին ովքեր էին Մյասնիկյանի արձանի հարթակին կանգնած: Գոնե ամոթի զգացում ունեցեք և ձեր պիտակները մի կպցրեք ուրիշներին: Վստահ եղեք, որ վաղը ամեն ինչ բացահայտվելու է:
Իսկ կարող եք պատասխանել գոնե այս հարցին՝ ինչո՞ւ ծեծի ենթարկվեցի ՀԱԿ-ի գրասենյակում Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդու` Առաքելի և Արաբկիրի երկրապահի նախկին նախագահ Հովիկի կողմից: Իհարկե չեք կարող պատասխանել, քանի որ Կոնգրեսին ես պետք էի միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Ազատվելուց հետո մենք իրենց ընդհանրապես պետք չենք եղել:
Ուզում եմ մի շատ կարևոր բան ավելացնել, եթե որոշ մարդիկ իմանային, որ իշխանափոխություն տեղի չի ունենալու, հաստատ կմնային իրենց իսկ աշխատասենյակներում, և չէր բացաովում, որ դատարանում մարտի 1-ի գործերով հանդես գային որպես մեղադրող կողմ:
Այս նամակով ուզում եմ որոշ մարդկանց հիշեցնել այն մասին, որ եթե փորձում եք որևէ մեկի մասին գնահատական տալ, ապա ինքներդ առաջին հերթին փորձեք ձեզ գնահատել և մի բան լավ հասկացեք՝ մարդը դավաճան է դառնում միայն այն դեպքում, երբ դավաճանում է իր հայրենիքը և սեփական ժողովրդին: Դուք հենց դա էլ արեցիք 2008 թվականի մարտի 1-ին` ժողովրդին թողելով անօգնական վիճակում: Երևի ձեզ հենց դա էր պետք, այ վայ քաղաքական գործիչներ: Այ ողորմելիներ, դավաճան լինելով հանդերձ` ուրիշ տեղ դավաճաններ մի փնտրեք:
Քրիստ Էլազյան
Լուս.` aravot.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել