HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Պապիկյանն ընդունել է «Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրենին

Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան նախարար- խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովին և ՌԴ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովին։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ատոմակայանի ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև երակարաժամկետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։  

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումների և մասնագիտական խորհրդակցությունների միջոցով ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների սահուն կյանքի կոչման գործընթացը։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter