HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյանը՝ Զինավանի մասին. «Ես վստահեցնում եմ, որ կարճ ժամանակում կվերականգենք վնասը»

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ներկայացրեց Ստեփանավան քաղաքի Զինավան զինվորական թաղամասի բնակիչների դժգոհությունները։

«Զինավանի շենքերից մեկի տանիքը բավական երկար ժամանակ վերանորոգվում է և չի վերանորոգվում, տանիքը բաց է, աշխատանքներ չեն կատարվում։ Չորրորդ հարկից մինչև առաջին հարկ բնակարանները ջուր են լցվում։ Ես խոսել եմ ՊՆ շինվարչության աշխատակիցների հետ, ասել են՝ հարցը կլուծվի, հետո ինչ-որ մարդ է գնացել, նկարներ արել, մի քանի օր անց հորդառատ անձրև է եղել, ու նույն բանը՝ մարդկանց կահույքն է փչացել, տեխնիկան»,- ասաց Դավոյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներողություն խնդրեց Զինավան թաղամասի զինվորականներից ու զինհաշմանդամներից։

«Տեղատարափ անձրև է եղել, ամբողջ համակարգըը տակնուվրա է եղել։ Ես վստահեցնում եմ, որ կարճ ժամանակում կվերականգենք վնասը ու ամեն ինչ նորմալ կլինի։ Զինավանն առհասարակ անմխիթար վիճակում է եղել, չորս շենքից երկուսում հերթական վերոնորոգման աշխատանքներ են ընթանում»,- ասաց Տոնոյանը։

Արփի Դավոյանն ասաց, որ վերանորոգումն իրականացնող ընկերության հետ պայմանագրի ժամկետը մինչ դեկտեմբեր է, ուստի թաղամասի բնակիչները խնդրում են այդ աշխատանքներն ավարտել մինչև դեկտեմբեր, քանի որ եթե հորդառատ անձրևներ լինեն, շենքից ոչինչ չի մնա։

«Կարծում եմ՝ կապալուն հաշվի կառնի և Ձեր խոսքը, և իմ խոսքը, որը հրապարակային է եղել»,- ասաց Տոնոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter