Սեպտեմբերի 29-ին Զարթոնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի
Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի։ Որոշումը կառավարությունն ընդունեց այսօրվա հերթական նիստին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով։
Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Արդեն ապրիլի 15-ին Զարթոնք համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:
Նշենք, որ Պարույր Սարգսյանը Զարթոնքի համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել