
Կառավարությունը կհամաֆինանսավորի Սարիգյուղի խմելու ջրի համակարգի կառուցումը
Կառավարությունը 6․5 միլիոն դրամով կհամաֆինանսավորի Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի խմելու ջրի համակարգի կառուցումը։ Գործադիրն այս որոշումն ընդունեց այսօրվա նիստին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխանցմամբ՝ համայնքը չունի համաֆինանսավորման համար անհրաժեշտ այս գումարը և այն կփոխանցի «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի ունեցած խնայողություններից:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնել է, որ 2018 թվականի սեպտեմբերին կառավարությունը որոշել է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ին տրամադրվել 3,6 միլիարդ դրամ: Համայնքները հիմնադրամին տրամադրել են ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնցում ծրագրի արժեքը նախատեսվածից ավել է եղել, իսկ Վազաշենի ճանապարհի ասֆալտապատումը և Կապանի համայնքի Շրվենաց բնակավայրի կոյուղագծի կառուցումը համայնքները համարել են ոչ նպատակահարմար: Այդ իսկ պատճառով տնտեսվել են ֆինանսական միջոցներ, որից 6,5 միլիոն դրամ ուղղվեց Սարիգյուղի խմելու ջրի համակարգի կառուցման համաֆինանավորմանը։
Մեկնաբանել