
Կառավարությունը պատվաստանյութերի ձեռք բերման համար գումար հատկացրեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց մոտ 463 միլիոն դրամ հատկացնել բնակչության, այդ թվում՝ նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութեր և պատվաստումների համար օժանդակ պարագաներ գնելու համար։ Այն ձեռք է բերվելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ներկայացված գնային առաջարկները բարձր են եղել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացված գնային առաջարկների համեմատ, այդ պատճառով նախարարությունը որոշել է այն ձեռք բերել հիմնադրամից։
«Ակնկալվում է բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում»,- գրված է կառավարություն ներկայացված նախագծում։
Մեկնաբանել