
21 մլն դրամ՝ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի էլեկտրաէներգիայի վճարի փոխհատուցմանը
Կառավարությունը մոտ 21 միլիոն դրամ հատկացրեց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ այս տարվա էլեկտրաէներգիայի վճարի համար։ Գումարը՝ որպես փոխհատուցում, տրամադրվելու է գյուղատնտեսության նախարարությանը, որին պատկանող շենքում գործունեություն է ծավալում ՊՈԱԿ-ը։
Բնապահպանության նախարարության փոխանցմամբ՝ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ն իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց չի կարողանում որպես առանձին բաժանորդ վճարել, այդ պատճառով օգտվում է մասնաշենքին պատկանող ընդհանուր հոսանքագծից, իսկ նրա սպառած էլեկտրաէներգիայի համար վճարումները իրականացվում են գյուղատնտեսության նախարարության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել