Կառավարությունը «Կոնվերս բանկ»-ի խորհրդի նախագահին հող օտարեց
Կառավարությունը «Կոնվերս բանկ»-ի խորհրդի նախագաh Արմեն Տեր-Տաճատյանին Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեին հարակից 1.4 հա մակերեսով հողամաս օտարեց:
Այն համայնքային սեփականություն էր, որի համար խորհրդի նախագահը կվճարի մոտ 99 միլիոն դրամ՝ որպես հողի կադաստրային արժեք։ Տեր-Տաճատյանի հիմնադրած «Դալան Թեքնոլոջիս» ընկերությունն այդ տարածքում կառուցելու է տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ համալիր։
Շենքի կառուցումից հետո ընկերությունը Երևանի տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերին օժանդակելու նպատակով պարտավորվել է Երևանին նվիրել 300 քմ գրասենյակային տարածք՝ վերանորոգված վիճակում։
Լուսանկարում՝ «Դալան թեքնոլոջիս» խմբի ներկայացուցիչները Քաղաքաշինության կոմիտեում, 10.11.2018
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել