HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմին սննդի ծառայություններ մատուցելու համար մրցույթ կհայտարարվի

Վարչապետի աշխատակազմի շենքում հանրային սննդի ծառայություններ մատուցելու համար կհրապարակվի առաջարկների ներգրավման հայտարարություն։

Որոշումն այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով։ Հայտարարությունը կհրապարակվի վարչապետի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքում։

Ընտրված ընկերությունը մատուցելու է հանրային սննդի կազմակերպման ծառայություն, և կոմունալ ծառայությունների դիմաց չի վճարելու։ Ճաշարանում մատուցվող սնունդն ու ըմպելիքները պետք է պատրաստված լինեն բացառապես թարմ մթերքներից, տաք/սառը մսային ուտեստները նույնպես պետք է պատրաստված լինեն թարմ տեղական (չներկրված) մսից։

Յուրաքանչյուր օր մատուցվող ճաշատեսակները պետք է լինեն ոչ պակաս, քան 3-4 տեսակի և պետք է փոփոխվեն ամեն օր։

Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու դեպքում սննդի չափաբաժինները սահմանվելու են պայմանագրով՝ հայտարարությանը համապատասխան, իսկ գները սահմանվելու են ընտրված մասնակցի ներկայացրած նվազագույն գներով և ենթակա չեն լինելու փոփոխման՝ առանց նախապես վարչապետի աշխատակազմի հետ համաձայնեցնելու:

Ըստ որոշման նախագծի, ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter