HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես համապատասխանեցնել Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին. ՄԻՊ արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ զեկույց Եվրոպական միության իրավունքին Հայաստանի աշխատանքային օրենսդրության համապատասխանության վերաբերյալ։

ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ Հայաստանի աշխատանքային օրենսդրության համեմատական վերլուծությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշների տեսանկյունից կարող է օգտակար լինել Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշներին մոտարկելու գործընթացում:

Աշխատանքային իրավունքի պահպանության ոլորտում պետության պարտականություններն առավել կարևորվում են, երբ խոսքն աշխատանքային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին է վերաբերում, որոնք միաժամանակ պետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների մաս են կազմում:

Զեկույցի շրջանակում իրականացվել է՝

  • ուսումնասիրվել է ԵՄ-ՀՀ համաձայնագրով նախատեսված՝ աշխատանքային իրավունքների պահպանությանն ու խթանմանը վերաբերող պարտավորությունների շրջանակն ու բովանդակությունը.
  • ուսումնասիրվել են գործող աշխատանքային օրենսդրությունն ու դրանում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները.
  • իրականացվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության վերլուծությունը Եվրոպական միության աշխատանքային իրավունքում առկա չափանիշների լույսի ներքո՝ վեր հանելով դրանց տարբերությունները,առկա հակասությունների պատճառները.
  • վերլուծվել են միջազգային և ներպետական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կազմված աշխատանքային օրենսդրությանը վերաբերող զեկույցները.
  • մշակվել են առաջարկներ գործող ՀՀ աշխատանքային օրենսդրությունը Համաձայնագրով նախատեսված պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլերի ուղղությամբ: Վերլուծությամբ վեր հանված խնդիրները կանխորոշվել է դրանց առաջնահերթությամբ և համակարգային բնույթով։

Աշխատանքային իրավունքները բովանդակային առումով ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, և վերլուծությունում հարցերի թիրախային ընտրությունը պայմանավորվում է նաև դրանց մանրամասն և խորությամբ անդրադառնալու անհրաժեշտությամբ` զերծ մնալով առկա խնդիրների վերացական և ընդհանրացված շարադրանքից:

Յուրաքանչյուր խնդրի լուծման ուղղությամբ ներկայացվել են համապատասխան գնահատականներ, եզրահանգումներ և առաջարկներ` օրենսդրական հարթությունում աշխատանքային կարգավորումները ԵՄ չափանիշներին համապատասխանացնելու ուղղությամբ:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցը կուղարկվի իրավասու պետական մարմիններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter