HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». դարձան ԵԺԿ անդամներ

Երեկ՝ երեկոյան՝ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ, քննարկվեց և ընդունվեց հայաստանյան երեք կուսակցությունների՝ Հանրապետականի, «Ժառանգության» և «Օրինաց երկրի» անդամակցությունը այդ կուսակցությանը:

Հայաստանյան երեք կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համատեղ հռչակագիր, որում հաստատել են իրենց պատրաստակամությունը հավատարիմ մնալու եվրոպական ժողովրդավարական արժեքներին Հայաստանի քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի բարեփոխման և զարգացման ընթացքում:

ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը ԵԺԿ 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին որպես պատվավոր հյուր մասնակցող ՀՀ նախագահին հանձնել էր (լուսանկարում) ԵԺԿ-ի կրծքանշանը՝ ասելով. «Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացելում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter