HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնիքի պահանջը կվերանա, գերատեսչությունը կկոչվի պարզապես Կադաստրի կոմիտե

Կառավարությունն այսօր հաստատել է օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է: «Եւս մեկ քայլ՝ դեպի ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ կադաստր, որի ստեղծումը ՀՀ կառավարության 2018-2022 թթ. ծրագրի դրույթ է»,- գրված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- հարցը զեկուցելիս ասել է Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և ավելացրել, որ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության՝ նոր նմուշի վկայականներն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաև առցանց։ Երրորդ առաջարկով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես ՀՀ կադաստրի կոմիտե։

Ընդունված փաթեթի բաղկացուցիչ նախագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», Հայաստանի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային Ժողովի ընդունմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter