HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մտերիմներ՝ մրցութային կարգով

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու բացառիկ իրավունքը տվել իր մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ի՞նչ է, վարչապետը մտերիմներ չպե՞տք է ունենա»:

«ՉԻ» - Փաստորեն, լրագրողները քիչ էր մնում ոտնահարեին վարչապետի՝ մտերիմներ ունենալու սահմանադրական իրավունքը: Զավեշտը, սակայն դա չէ, այլ այն, որ վարչապետը որպես արդարացում հայտարարում է, թե վառելիք ներկրող բոլոր 6 ընկերություններն էլ իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: Այսինքն՝ Հայաստանում այդ բիզնեսով զբաղվել կարող են միայն նրանք, ովքեր Տիգրան Սարգսյանի հետ «քիփ են»:

Բայց վերադառնանք մտերիմներ ունենալու իրավունքին: Վարչապետն, իհարկե, կարող է մտերիմներ ունենալ: Բայց քանի որ պատահաբար միշտ այնպես է ստացվում, որ հենց այդ մտերիմներն են զանազան արտոնություններ ստանում, առաջարկում ենք մի շատ պարզ մեխանիզմ. թող վարչապետի մտերիմները որոշվեն մրցութային կարգով: Այդ դեպքում բոլորը վարչապետի մտերիմը դառնալու հավասար հնարավորություն կունենան, պետությունն էլ միայն կշահի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter