HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Համոն ազատ է

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավոր Աշոտ Ավետիսյանը, որ հայտնի է Բանգլադեշցի Համո անունով, նախօրեին Արաբկիրի դատախազության որոշմամբ ազատ է արձակվել: Նրա կալանքը փոխարինվել է չբացակայելու ստորագրությամբ:

Բանգլադեշցի Համոն ձերբակալվել էր հունվարի 19-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնելու օպերացիայի շրջանակներում, խուլիգանության և տուժողին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Եվ հիմա դիտորդները փորձում են հասկանալ, թե ինչ է նշանակում նրա ազատ արձակումը:

Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. կամ Բանգլադեշցի Համոն պարտավորվել է առաջիկա ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կամ Գագիկ Ծառուկյանը հնազանդության երաշխիքներ է տվել Սերժ Սարգսյանին, կամ դատախազությունը, որ Համոյին ազատելու որոշում է կայացրել, դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից, կամ էլ Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ անել ոստիկանության պետ Վովա Գասպարյանին, որը Համոյի ձերբակալության կնքահայրն էր:

Թե այս տարբերակներից որ մեկն է իրականը, կերևա առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

karen
Խի լրագրողին բաց կթողնեն, իրան չէ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter