HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք փոխնախարարներ ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել մի շարք փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից։

Պաշտոնանկությունները պայմանավորված են կառավարության կառուցվածքի փոփոխությամբ, որի արդյունքում մի շարք նախարարություններ միացվելու են։ Ընդհանուր առմամբ կառավարության կազմում կլինի տասներկու նախարարություն՝ նախկին տասնյոթի փոխարեն։

Ըստ Վարչապետի որոշումների՝ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը եւ Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը եւ Գեւորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը եւ Վարդան Գեւորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը եւ Նազենի Ղարիբյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Վաչե Տերտերյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոններից՝ Կարեն Իսախանյանը եւ Լիլիա Շուշանյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Ալբերտ Բաբայանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Ավագ Ավանեսյանը եւ Մանե Ադամյանը, Տրանսպորտի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter